ԱԱրևիկ Աբելյան

ՀՀ նախագահը մի շարք երկրներում դեսպաններ նշանակելու հրամանագրեր է ստորագրել

ՀՀ նախագահը մի շարք երկրներում դեսպաններ նշանակելու հրամանագրեր է ստորագրել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արման Հակոբյանը, համատեղության կարգով, նշանակվել է Կոլումբիայի Հանրապետությունում և Բոլիվիայի բազմազգ պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը. Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Հակոբյանին, համատեղության կարգով, նշանակել Կոլումբիայի Հանրապետությունում և Բոլիվիայի բազմազգ պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Բրազիլիա)»,- ասված է հրամանագրում:

Մեկ այլ հրամանագրով Անահիտ Հարությունյանը, համատեղության կարգով, նշանակվել է Կուբայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: 

«Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը. Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանին, համատեղության կարգով, նշանակել Կուբայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Օտտավա)»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում