ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ը Բաղդադի հետ պայմանավորվել է մինչև տարեվերջ ավարտել ռազմական առաքելությունն Իրաքում

ԱՄՆ-ը Բաղդադի հետ պայմանավորվել է մինչև տարեվերջ ավարտել ռազմական առաքելությունն Իրաքում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Իրաքի վարչապետ Մուստաֆա Ալ-Քազիմին պատրաստվում են հայտարարել երկկողմ պայմանավորվածության մասին, որի համաձայն ԱՄՆ ռազմական առաքելությունն Իրաքում կավարտվի մինչև 2021 թվականի վերջը: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով Բայդենի վարչակազմի աղբյուրը:

Իրաքում գտնվող ամերիկացի զինծառայողները միայն կվերապատրաստեն և խորհրդակցություններ կանցկացնեն իրաքցի գործընկերների հետ՝ չմասնակցելով ռազմական գործողություններին: Ըստ ամերիկյան կողմի՝ իրաքցի զինվորականները «փորձված են մարտում» և «ի վիճակի են» ինքնուրույն ապահովել երկրի անվտանգությունը:

Հուլիսի 26-ին Սպիտակ տանն ամերիկացի առաջնորդը կհանդիպի Իրաքի վարչապետի հետ:

2020-ի հունվարի 5-ին Իրաքի խորհրդարանը բանաձև ընդունեց՝ պահանջելով բոլոր արտաքին ուժերի դուրսբերումը երկրից: Ապրիլին ալ-Քազիմին հայտարարեց, որ ազգային բանակի և անվտանգության ուժերի մարտական ​​պատրաստության բարձր մակարդակը, ինչպես նաև ահաբեկիչների դեմ պայքարում հաջողությունները թույլ կտան երկրից դուրս բերել օտարերկրյա ռազմական կոնտինգենտի մինչև 60%-ը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում