ՄՄարիամ Մխիթարյան

Ուկրաինայում կոչ են անում պատրաստվել Դոնբասի՝ ուժով ազատագրմանը

Ուկրաինայում կոչ են անում պատրաստվել Դոնբասի՝ ուժով ազատագրմանը

Կիևը պետք է քննարկի Դոնբասի ուժային ճանապարհով ազատագրման տարբերակը Ռուսաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո: Այս մասին Obozrevatel հեռուստաալիքին ասել է Ուկրաինայի ժամանակավորապես գրավյալ տարածքների նախարարի նախկին տեղակալ Յուրի Գրիմչակը:

«Կցանկանայի, որ դա տեղի ունենար քաղաքական ու դիվանագիտական ​​միջոցներով, բայց բանակը պետք է պատրաստ լինի զենքի հնարավոր կիրառմանը»,- ասել է նախկին պաշտոնյան:

Նրա խոսքով՝ Պետդումայի ընտրություններին Դոնբասում բնակվող ռուսաստանցիների մասնակցությունը խոսում է այդ հողերը միավորելու Մոսկվայի մտադրության մասին:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միաժամանակյա քաղաքացիությունը չի խանգարի Դոնբասի բնակիչներին՝ մասնակցել սեպտեմբերի 17-19-ը կայանալիք ընտրություններին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում