ՄՄարիամ Մխիթարյան

Ճապոնիան բողոքի նոտա է հղել ՌԴ-ին Միշուստինի՝ Իտուրուպ կղզի այցի առնչությամբ

Ճապոնիան բողոքի նոտա է հղել ՌԴ-ին Միշուստինի՝ Իտուրուպ կղզի այցի առնչությամբ

Ճապոնիայի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Տակեո Մորին բողոքի նոտա է հղել Ճապոնիայում ՌԴ դեսպան   Միխայիլ Գալուզինին՝ վարչապետ Միշուստինի՝ Իտուրուպ կղզի կատարած այցի առնչությամբ՝ հաղորդում է ТАСС-ը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՌԴ դեսպանը կանչվել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարություն:

Ճապոնիայում ՌԴ դեսպան Միխայիլ Գալուզինը հայտնել է, որ ՌԴ-ն չի ընդունում ճապոնական կողմի բողոքը՝ փոխանցում է Kyodo գործակալությունը:

Երկուշաբթի ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը աշխատանքային այց է սկսել Հեռավոր Արևելք ու Սիբիր: Ծրագիրը մեկնարկել է Կուրիլյան արշիպելագ, մասնավորապես Իտուրուպ կղզի վարչապետի այցով: Այցի ընթացքում ՌԴ վարչապետը հայտարարել է Կուրիլյան կղզիներում ազատ մաքսային գոտու հնարավոր ստեղծման և Կուրլյան կղզիներում ավելի արդյունավետ տնտեսական գործունեություն ծավալելու ծրագրերի մասին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում