Ձյան ծանրությունից ու հալոցքից վնասված բազմաբնակարանից բնակիչներին տարհանել են

Ձյան ծանրությունից ու հալոցքից վնասված բազմաբնակարանից բնակիչներին տարհանել են

Ձյան ծանրությունն ու գարնան հալոցքը վերջնականապես վնասել են Ապարանի երկհարկ շենքերից մեկը: Փրկարար ծառայությունը նախօրերին ստիպված է եղել տարհանել վթարային բազմաբնակարանում ապրող 12 ընտանիքի: Մարդկանց, թվով 22 հոգու, խորհուրդ են տվել ապրել բարեկամների տներում՝ մինչև խնդրին լուծում կգտնեն: Շենքն այն աստիճան է խարխլված՝ հիմնապատերը հատակից ու առաստաղից առանձնացել են, ամեն պահի կարող է քանդվել: Ստեղծված իրավիճակի մասին ԱԻՆ-ը զեկուցել է Ապարանի քաղաքապետին ու Արագածոտնի մարզպետին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում