Իրավապաշտպան կազմակերպությունները քննադատել են Թուրքիայի՝ անկախ լրատվամիջոցներին ճնշելու մտադրությունը

Մամուլի ազատության իրավապաշտպան 23 միջազգային ու տեղական կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել՝ կապված անկախ լրատվամիջոցներին թիրախավորող Թուրքիայի «սոցիալական մեդիայի նոր կարգավորումների» վերաբերյալ մտահոգությունների հետ: Այս մասին հայտնում է Ahval գործակալությունը:
Իրավապաշտպան կազմակերպությունները հաստատում են, որ արտերկրից ֆինանսավորվող անկախ լրատվամիջոցների գործունեությունը կարգավորելու կառավարության ծրագիրը «Թուրքիայում ազատ լրատվամիջոցների նկատմամբ ճնշումներ գործադրելու հստակ քայլ է»:









