ՄՄարիամ Մխիթարյան

Կուսակցությունները ցանկանում են մշտական քաոս և ապակայունացում. Ղարիբաշվիլի

Կուսակցությունները ցանկանում են մշտական քաոս և ապակայունացում. Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ «Վրացական երազանքից» քաղաքապետի թեկնածուին այլընտրանք չի լինի ոչ Թբիլիսիում, ոչ էլ այլ քաղաքներում՝ հայտնում է apsny.ge-ն:

Կառավարության ղեկավարը կարծում է, որ ընդդիմադիր թևի հիմնական նպատակը ավերումն է, ոչ թե առողջ քաղաքական գործընթացը:

«Ինչքան հասկացանք, «Ազգային շարժումը» մյուս կուսակցությունների նման ծրագրեր չունի, բացառությամբ մեկի՝ ստեղծել մշտական ​​քաոս և ապակայունացում»,- ասել է Ղարիբաշվիլին:

Մայրաքաղաքը ղեկավարելու համար իշխող կուսակցությունից կպայքարի գործող քաղաքապետ Կախա Կալաձեն:

Վրաստանի ընդդիմությունը սկսել է քննարկումները՝ ՏԻՄ ընտրություններում ընդհանուր ընդդիմադիր թեկնածուներ առաջադրելու համար: Ընդդիմության մի մասը կողմ է ընդհանուր թեկնածուով իշխող կուսակցության դեմ պայքարելուն, մի մասն էլ կարծում է, որ կուսակցությունների առանձին մասնակցությունը կարող է ավելի արդյունավետ լինել:

ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան 2021 թվականի հոկտեմբերի 2-ին: Այս տարվա ընտրությունները նախորդներից տարբերվում են նրանով, որ դրանց արդյունքներով որոշվելու է ոչ միայն համայնքային մարմինների կազմը, այլև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցը: Եթե ​​իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստանա համամասնական ձայների 43%-ից պակաս աջակցություն, 2022 թվականին Վրաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում