ՄՄարի Կոստանյան

Օլիմպիական խաղերի բացման արարողության տնօրենը հեռացվել է աշխատանքից Հոլոքոստի մասին կատակների պատճառով

Օլիմպիական խաղերի բացման արարողության տնօրենը հեռացվել է աշխատանքից Հոլոքոստի մասին կատակների պատճառով

Տոկիոյում անցկացվող Օլիմպիական խաղերի բացման արարողության տնօրենը միջոցառումից մեկ օր առաջ հեռացվել է աշխատանքից՝ փոխանցում է BBC-ն:

Վերջերս հրապարակվել են Կենտարո Կոբայաշիի 90-ականներին արված կադրերը, որում նա կարծես թե կատակներ է անում Հոլոքոստի թեմայով:

Ճապոնիայի Օլիմպիական խաղերի ղեկավարը հայտարարել է, որ տեսագրությունում ծաղրում են «պատմության ցավալի փաստերը»:

Նշվում է, որ ոչ ոք, անկախ ամեն ինչից, իրավունք չունի ծաղրելու նացիստների իրականացրած ցեղասպանության զոհերին:

Աշխատանքից հեռացված տնօրենը հայտարարել է, որ գիտակցում է իր սխալ արարքն ու զղջում է կատարվածի համար:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում