ԱԱրևիկ Աբելյան

Չեղարկվել է թիավարության աշխարհի առաջնությունը

Չեղարկվել է թիավարության աշխարհի առաջնությունը

Թիավարության միջազգային ֆեդերացիան չեղարկել է Շանհայում 2021 թ. հոկտեմբերի 17-24-ը նշանակված մարզաձևի աշխարհի առաջնությունը: Պատճառը համավարակն է:

Կազմակերպության գործկոմը քննարկել է նաև մրցումներն այլ քաղաքում անցկացնելու հնարավորությունը,  սակայն դժվարություններ են առաջացել այդ հարցում: Ժամանակը չէր բավարարի նոր մրցավայր և կազմակերպիչ գտնելու համար:

Չեղյալ էր հայտարարվել նաև 2020 թ. աշխարհի առաջնությունը, որը պետք է անցկացվեր Սլովենիայի Բլեդ քաղաքում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում