ՄՄարիամ Մխիթարյան

Պեսկովը խոսել է եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքի մասին

Պեսկովը խոսել է եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքի մասին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների կատարման գործընթացը լավ է ընթանում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մշտական ​​կապի մեջ է ինչպես Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի, այնպես էլ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

«Ընդհանուր առմամբ, այս ուղղությամբ աշխատանքները լավ են ընթանում: Գիտեք, որ եռակողմ պայմանավորվածությունները կնքվել են և կյանքի են կոչվում նախագահ Պուտինի ակտիվ մասնակցությամբ: Նա մշտական ​​կապի մեջ է վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ: Այժմ մենք գործ ունենք ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու հետ»,- ասել է Պեսկովը:

Նա նաև ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է ողջունել ԵՄ երկրների ջանքերը Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններում, եթե դրանք նպաստեն առկա պայմանավորվածությունների իրագործմանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում