ՄՄարիամ Մխիթարյան

Մակրոնի հեռախոսը, հնարավոր է, գաղտնալսել են Pegasus համակարգի միջոցով

Մակրոնի հեռախոսը, հնարավոր է, գաղտնալսել են Pegasus համակարգի միջոցով

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսահամարը Մարոկկոյի հատուկ ծառայությունների կողմից ներառվել է իսրայելական Pegasus համակարգում՝  նրան լրտեսելու համար: Այս մասին հաղորդել է Le Monde թերթը:

Ըստ պարբերականի՝ Մակրոնի, ինչպես նաև 2017-2020 թվականներին կառավարության ղեկավար Էդուարդ Ֆիլիպի ու ևս 14 նախարարի համարները հնարավոր գաղտնալսումների նպատակով «ընդգրկվել են Մարոկկոյի հատուկ ծառայությունների ցուցակում»:

Թերթի տվյալներով՝ Մակրոնի հեռախոսահամարը ընտրել է Մարոկկոյի հետախուզական օպերատորը 2019-ի մարտին: Երկար տարիներ Թագավորությունը Pegasus-NSO Group-ի հաճախորդ է: Ընդհանուր առմամբ, գաղտնալսման նպատակով Մարոկկոյի տրամադրության տակ 10 000 համար կա, որի 10%-ը ֆրանսիական են:

Le Monde-ն ընդգծում է, որ Ֆրանսիայի նախագահի հեռախոսահամարի գաղտնալսման փաստը ցույց է տալիս պետական ​​բարձրագույն իշխանությունների խոցելիությունը նման էլեկտրոնային հարձակումների նկատմամբ: Միաժամանակ, հրատարակությունը նշում է, որ գաղտնի խոսակցությունների համար Մակրոնն օգտագործում է Thales ընկերության մշակած Teorem պաշտպանված հեռախոսը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում