ԱԱրևիկ Աբելյան

Աշխարհի գավաթ. Հայկ Մարտիրոսյանը պայքարից դուրս է թողել ադրբեջանցի Մամեդյարովին

Աշխարհի գավաթ. Հայկ Մարտիրոսյանը պայքարից դուրս է թողել ադրբեջանցի Մամեդյարովին

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Հայկ Մարտիրոսյանն աշխարհի գավաթի խաղարկությունից դուրս թողեց Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստ Շահրիյար Մամեդյարովին:

Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 3-րդ շրջանում Մարտիրոսյանը և Մամեդյարովը մրցեցին թայ-բրեյքում, որտեղ արագ շախմատի առաջին պարտիայում Հայկ Մարտիրոսյանը սև խաղաքարերով պարտության մատնեց ադրբեջանցուն: Արագ շախմատի երկրորդ պարտիան, որտեղ Մարտիրոսյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով, ավարտվեց ոչ-ոքի:

Մարտիրոսյանն ընդհանուր հաշվով առավելության հասավ 1,5-0,5 հաշվով և աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ շրջանում կմրցի խորվաթ Անտե Բրիչի հետ:

Ավելի վաղ պայքարից դուրս էին մնացել Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը և Էլինա Դանիելյանը: Լևոն Արոնյանն առողջական խնդիրների պատճառով չմասնակցեց աշխարհի գավաթի խաղարկությանը: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում