ՄՄարի Կոստանյան

Հայ-ադրբեջանական սահմանին վիրավորում է ստացել ադրբեջանցի սպա

Հայ-ադրբեջանական սահմանին վիրավորում է ստացել ադրբեջանցի սպա

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հաղորդել են, որ հուլիսի 19-ին՝ երեկոյան 23:40-ի սահմաններում, Նախիջևանի սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով վիրավորում է ստացել ավագ լեյտենանտ Ռամալ Բահլուլ օղլու Բադալլին: Ավելի վաղ հայկական կողմը հայտնել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով հրազենային վիրավորում է ստացել Երասխի համայնքապետ Ռադիկ Օղիկյանը։

Հուլիսի 14-ից հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում նկատելի է լարվածության զգալի աճ: Նույն օրը ադրբեջանական կողմի սադրանքի արդյունքում  զոհվել էր հայ զինծառայող։

Հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00-ը, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետների կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը:

ՀՀ զինված ուժերը հայտարարում է, որ շփման գծի որևէ փոփոխություն թույլ չի տալու։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում