ՄՄարիամ Մխիթարյան

Շառլ Միշելը Վրաստանում արդարադատության բարեփոխումները անվանում է ԵՄ մակրոտնտեսական օգնության պայման

Շառլ Միշելը Վրաստանում արդարադատության բարեփոխումները անվանում է ԵՄ մակրոտնտեսական օգնության պայման

Արդարադատության ոլորտում բարեփոխումները, որը Վրաստանը պետք է իրականացնի ապրիլի 19-ի համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների շրջանակում, հանրապետությանը ԵՄ-ի նախատեսած մակրոտնտեսական աջակցության պայմանն է: Այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Բաթումում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում՝ տեղեկացնում է ТАСС-ը:

Եվրոպական խորհրդի ղեկավարը նաև նշել է, որ հուլիսի 12-ին Վրաստանի խորհրդարանի կողմից Գերագույն դատարանի վեց դատավորի նշանակումով խախտվել են ապրիլի 19-ի պայմանավորվածությունները: «Գերագույն դատարանում դատավորների նշանակումը լիովին չի արտացոլում միջազգային գործընկերների և տեղական շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցությունների արդյունքը: Սա իսկապես կորսված հնարավորություն է»,- ասել է Միշելը:

Եվրոպական խորհրդի ղեկավարը նաև կոչ է արել Վրաստանի այն քաղաքական ուժերին, որոնք դեռ չեն ստորագրել ապրիլի 19-ի համաձայնագիրը, իրենց ստորագրեն փաստաթուղթը:

Ապրիլի 19-ին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և ընդդիմության ներկայացուցիչները ստորագրեցին համաձայնագիր` ուղղված քաղաքական ճգնաժամը հաղթահարելուն, որը շարունակվում է 2020-ի նոյեմբերից: «Միացյալ ազգային շարժում», «Եվրոպական Վրաստան ՝ շարժում հանուն ազատության» կուսակցությունները, ինչպես նաև Լեյբորիստական ​​կուսակցությունը առայժմ հրաժարվում են ստորագրել  «Միշելի համաձայնագիր» անվանումը ստացած փաստաթուղթը:

Եվրոպական խորհրդի ղեկավարը երեկ ժամանել է Վրաստան՝ մասնակցելու Բաթումի «Վրաստանի եվրոպական ուղին» 17-րդ համաժողովին: Դրան կմասնակցեն նաև Մոլդովայի և Ուկրաինայի նախագահները: Ֆորումի շրջանակներում տեղի կունենա Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպումը «Ասոցացված եռյակ» ձևաչափով, որը կնշանավորվի համատեղ հռչակագրի ստորագրմամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում