ԱԱրման Գալոյան

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակն այս պահին հանգիստ է. Սամվել Ասատրյան

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակն այս պահին հանգիստ է. Սամվել Ասատրյան

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակն այս պահին հանգիստ է, ՀՀ զինված ուժերն ամբողջովին տիրապետում է իրավիճակին՝ «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ԶՈՒ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը։

Գնդապետ Սամվել Ասատրյանի խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում՝ հատկապես նախիջևանյան ուղղությամբ, վերջին իրադարձություններով պայմանավորված, որոշ լրատվամիջոցներում նաև շրջանառվում են խուճապային նյութեր, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ ոչ միայն ազգաբնակչության վրա, այլև որոշակի խոչընդոտներ են ստեղծում ՀՀ ԶՈՒ գործունեության համար։

«ՀՀ զինված ուժերն ամբողջ ծավալով և մեծ պատասխանատվությամբ կատարում են իրենց վրա դրված խնդիրները, պատրաստ են իրադարձության ցանկացած զարգացման և ակնկալում են հանրության լիարժեք վստահությունն ու աջակցությունը»,- ընդգծել է Սամվել Ասատրյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում