ՍԴ-ն ժամը 21.00-ին կհրապարակի ԱԺ ընտրությունների արդյունքներն ամփոփելու վերաբերյալ որոշումը

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործով որոշումը կհրապարակվի այսօր՝ 2021 թվականի հուլիսի 17-ին՝ ժ. 21:00-ին, դռնբաց նիստում։
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։









