ՄՄարիամ Մխիթարյան

Մերկելը պատկերացրել է, թե ինչպիսին կլինի իր առաջին օրը կանցլերի պաշտոնը թողնելուց հետո

Մերկելը պատկերացրել է, թե ինչպիսին կլինի իր առաջին օրը կանցլերի պաշտոնը թողնելուց հետո

Վաշինգտոնի Ջոնս Հոփքինսի համալսարանում տեղի ունեցած քննարկման ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը փորձել է պատկերացնել, թե ինչպիսին կլինի իր առաջին օրը կանցլերի պաշտոնը թողնելուց հետո՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Գուցե, սովորության համաձայն, առավոտյան մտածեմ, թե ինչ է ինձ այսօր սպասում, բայց հետո շատ արագ կհասկանամ, որ այդ խնդիրներն այժմ ուրիշ մարդ է լուծում: Կարծում եմ, որ այդ վիճակն ինձ իսկապես դուր կգա»,- ասել է քաղաքական գործիչը, որն այս տարի կդադարի լինել Գերմանիայի կառավարության ղեկավար: «Ես կսկսեմ մտածել իմ հետաքրքրությունների մասին, քանի որ վերջին 16 տարվա ընթացքում դրանց համար քիչ ժամանակ եմ ունեցել»,- հավելել է կանցլերը:

Այս տարի ավարտվում է Մերկելի պաշտոնավարման չորրորդ ժամկետը, և հինգերորդ անգամ նա չի առաջադրվում: Խորհրդարանական ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 26-ին: Հաղթող կուսակցությունը հնարավորություն կունենա առաջադրել կանցլեր կամ կառավարություն ձևավորել, ամենայն հավանականությամբ, այլ քաղաքական ուժերի հետ կոալիցիայով: Քրիստոնեա-դեմոկրատական ​​միությունից (CDU) կանցլերի թեկնածուն Արմին Լաշեթն է, «կանաչներից»՝ Անալենա Բերբոկը, Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունից (SPD)՝ Օլաֆ Շոլցը:

Հարցումների համաձայն՝ ընտրողների շրջանում ավելի մեծ ժողովրդականություն է վայելում CDU-ն, երկրորդ տեղում են կանաչներն ու SPD-ն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում