ՄՄարիամ Մխիթարյան

Մենք դատապարտում ենք Բելգիայի դեսպանի այցը Շուշի. Հայ դատի հանձնախմբի նամակը Բելգիայի արտգործնախարարին

Մենք դատապարտում ենք Բելգիայի դեսպանի այցը Շուշի. Հայ դատի հանձնախմբի նամակը Բելգիայի արտգործնախարարին

Բելգիայի Հայ դատի հանձնախումբը նամակ է հղել Բելգիայի արտգործնախարար Սոֆի Վիլմեսին, որում դատապարտում է Բելգիայի դեսպանի՝ այլ երկրների դիվանագետների հետ այցը Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետություն՝ տեղեկացնում է infoteka24-ը:

«Ընդունելով այդ հրավերը՝ բելգիացի դիվանագետը, փաստորեն, մասնակցեց Ադրբեջանի բռնապետական ​​ռեժիմի քարոզչությանը, որի նպատակն է արդարացնել Բաքվի ձեռնարկած էթնիկ զտումները և ռազմական հանցագործությունները, որոնց արդյունքում Շուշիի, ինչպես նաև Արցախի որոշ հատվածների բնիկ հայ բնակչությունը տուժել են մի քանի ամիս առաջ:

Սա վտանգում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ, խաղաղ և արդարացի լուծում գտնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի շարունակական ջանքերը: Բելգիական կողմի մասնակցությունը շատ զարմացրեց՝ հաշվի առնելով, որ Բելգիան և Դուք անձամբ անվերապահ աջակցություն եք հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Հետևաբար, ավելի լավ կլիներ, եթե հետևեիք Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի համանախագահների օրինակին, որոնք հրաժարվեցին մասնակցել այդ ուղևորությանը: Նրանց մերժումը հստակ ազդանշան էր, որ հակամարտությունը դեռ լուծված չէ»,- ասված է Բելգիայի արտգործնախարարին ուղղված նամակում:

Հիշեցվել է, որ ադրբեջանական զորքերի բարբարոսության պատճառով տասնյակ հազարավոր հայեր ստիպված լքել են իրենց տները, և հիմա Ադրբեջանն անցել է պատմության խեղաթյուրման իր ծրագրին: Կոմիտեն անդրադարձել է նաև ՀՀ տարածքային ամբողջականության խախտման փաստին:

«Բելգիայի դեսպանի մասնակցությունն այս այցին հակասում է Ձեր անձնական կոչերին: Որպես արտգործնախարար՝ Դուք պահանջում եք անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին»,- ասված է Բելգիայի Հայ դատի հանձնախմբի նամակում:

Լինելով Բելգիայի լիիրավ քաղաքացի, շարունակելով հարգել այդ երկրի, Եվրոպայի արժեքները՝ հանձնախմբի անդամները կոչ են արել կառավարությանը, մասնավորապես՝ արտգործնախարարին՝ դատապարտել Ադրբեջանի գործողությունները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում