ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ը հիասթափված է Լիբանանի վարչապետի՝ նոր կառավարություն ձևավորելու մերժումից

ԱՄՆ-ը հիասթափված է Լիբանանի վարչապետի՝ նոր կառավարություն ձևավորելու մերժումից

Միացյալ Նահանգները հիասթափված է, որ Լիբանանի նորանշանակ վարչապետ Սաադ Հարիրին հրաժարվել է նոր կառավարություն ձևավորել: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի տարածած հայտարարության մեջ՝ հայտնում է ТАСС-ը:

«Չափազանց կարևոր է, որ արագ ձևավորվի կառավարություն, որը հավատարիմ է առաջնահերթ բարեփոխումների իրականացմանը և ի վիճակի է դա անել»,- ասել է Պետդեպարտամենտի ղեկավարը:

Հինգշաբթի նախագահ Միշել Աունի հետ հանդիպումից հետո, որի ժամանակ կողմերը չկարողացան հարթել տարաձայնությունները, Հարիրին հայտարարեց, որ հրաժարվում է ձևավորել նոր կառավարություն:

Քաղաքական վակուումը Լիբանանում պահպանվում է անցյալ տարվա օգոստոսի 10-ից՝ Բեյրութի ծովային նավահանգստում տեղի ունեցած պայթյունի ողբերգական հետևանքների ֆոնին, Հասան Դիաբի գլխավորած կաբինետի հրաժարականից հետո: Հոկտեմբերի 22-ին վարչապետ նշանակվեց սուննի քաղաքական գործիչ Հարիրին, որը մինչև օրս նախագահ Աունի հետ չի կարողանում համաձայնության գալ նոր կառավարության կազմի վերաբերյալ: Քաղաքական ճգնաժամը սրում է երկրում առանց այդ էլ ծայրաստիճան ծանր սոցիալ-տնտեսական վիճակը: Հարիրիի հրաժարականի մասին լուրերի ֆոնին լիբանանյան ֆունտը կտրուկ անկում ապրեց ամերիկյան դոլարի նկատմամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում