ՀՀայկարամ Նահապետյան

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը երկօրյա այցով կժամանի Հայաստան

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը երկօրյա այցով կժամանի Հայաստան

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հուլիսի 16-ին երկօրյա այցով կժամանի Հայաստան: Այցի շրջանակում Շառլ Միշելը կհանդիպի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:

Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցություններն ամփոփող հայտարարություններով:

Եվրոպական խորհրդի նախագահը կհանդիպի նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ, կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում