Առաջիններն՝ Առաջինով. «Օսկար-2017»-ը կցուցադրվի ուղիղ եթերում

Առաջիններն՝ Առաջինով. «Օսկար-2017»-ը կցուցադրվի ուղիղ եթերում

Առաջին ալիքի ուղիղ եթերում փետրվարի 27-ի վաղ առավոտյան՝ ժամը 05:30–ին, կցուցադրվի կինոյի ոլորտի ամենասպասված իրադարձությունը` Ամերիկյան կինոակադեմիայի 89-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը: 

Առաջին ալիքն ավանդաբար «Օսկար»-ի պաշտոնական հեռարձակողն է: Մրցանակաբաշխությունն այս տարի կմեկնաբանի հաղորդավար Ավետ Բարսեղյանը:

Կրկնությունը հնարավոր կլինի դիտել փետրվարի 27-ին՝ «Օրակարգ»-ի հիմնական թողարկումից անմիջապես հետո: 

«Օսկար»-ը կկայանա Դոլբի թատրոնում, որը գտնվում է Հոլիվուդի սրտում և ուղիղ եթերով կհեռարձակվի աշխարհի ավելի քան 225 երկրներում: Մրցանակաբաշխությունն այս տարի կվարի hաղորդավար Ջիմի Քիմելը, մրցանակներ կտրվեն 25 անվանակարգերում: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում