ԳԳոհար Սարգսյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Հունաստան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Հունաստան

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը և առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության պետ Արմեն Մելքոնյանը կգործուղվեն Հունաստան:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի համապատասխան որոշումը հրապարակվել է կառավարության կայքում: 

Որոշման տեքստում նշված է.

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության պետ Արմեն Մելքոնյանին 2021 թվականի հուլիսի 21-23-ը գործուղել Հունաստանի Հանրապետություն (Աթենք)` բնակչության հոգեկան առողջության և ծառայությունների մատուցման համակարգերի վրա COVID-19 համավարակի ազդեցության հարցերով գագաթաժողովին մասնակցելու նպատակով»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում