ՄՄարիամ Մխիթարյան

Կուբան առանց ինտերնետի է և զինվորականների հսկողության ներքո

Կուբան առանց ինտերնետի է և զինվորականների հսկողության ներքո

Զորքը և ոստիկանությունը ուժեղացված պարեկություն են իրականացնում Հավանայի և Կուբայի մյուս խոշոր քաղաքների փողոցներում՝ կանխելու կիրակնօրյա իրադարձությունների կրկնությունը՝ գրում է euronews-ը:

Երեք օր առաջ երկրում բռնկված բողոքի ակցիաները, որոնց մասնակիցները պահանջում էին կոմունիստական ​​ռեժիմի փոփոխություն, դաժանորեն ճնշվեցին ուժային կառույցների կողմից:

Իրավապաշտպանների խոսքով՝ հաստատվել է մեկ ցուցարարի մահը, ակցիաների մոտ 150 մասնակցի ճակատագիրն անհայտ է, ցուցարարների ձերբակալություններին հաջորդել են ընդդիմության ակտիվիստների ու լրագրողների ձերբակալությունները: Ազատության կղզում ինտերնետն անջատված է, ինչը բնակիչներին զրկել է տեղեկատվությունից:

Կուբայի իշխանությունները պնդում են, որ ցույցերն ուղեկցվել են վանդալիզմի գործողություններով, կողոպուտներով և ոստիկանության աշխատակիցների վրա հարձակումներով:

Պաշտոնական Հավանան համոզված է, որ բողոքի ցույցերի հետևում կանգնած է Վաշինգտոնը: Իսկ Կուբայի տնտեսական սուր ճգնաժամը վերջին 60 տարվա ընթացքում ԱՄՆ-ի իրականացրած պատժամիջոցների քաղաքականության արդյունքն է, որը խստացվեց Թրամփի վարչակազմի օրոք:

Մոնտեվիդեոյում, Լիմայում, Սան Խոսեում, Կոստա Ռիկայում, Մայամիում և երկրագնդի տարբեր այլ անկյուններում ակցիաներ են անցկացվել և՛ հաջակցություն Միգել Դիաս-Կանելի կառավարության, և՛ վերջին շրջանում Կուբայում ամենամեծ ցույցերի մասնակիցների:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում