ՄՄարիամ Մխիթարյան

Եվրահանձնաժողովի օգնությունը Վրաստանին հարցականի տակ է

Եվրահանձնաժողովի օգնությունը Վրաստանին հարցականի տակ է

Եվրամիությունը վրդովված է, որ Վրաստանի կառավարությունն անտեսել է ԵՄ կոչերը՝ չնշանակել Գերագույն դատարանի նոր դատավորներ մինչև հանրապետության դատական բարեփոխումների գործընթացի ավարտը՝ գրում է apsny.ge-ն:

Երկուշաբթի Վրաստանի խորհրդարանը հաստատեց Գերագույն դատարանի 9 դատավորից 6-ի թեկնածությունը, որին մասնակցել են միայն իշխող կուսակցության պատգամավորները, իսկ դա, ըստ Եվրահանձնաժողովի խոսնակ Պիտեր Ստանոյի, սպառնում է Վրաստանի դատական համակարգի անկախությանն ու խաթարում հասարակության վստահությունը:

Ստանոն չի բացառել, որ Թբիլիսիի այս քայլը կարող է բացասաբար ազդել նաև ԵՄ-ից ֆինանսական օգնության երկրորդ տրանշի հատկացման որոշման վրա: Դրա համար նախապայման էր, նախքան նշանակումը, Վրաստանի Գերագույն դատարանի դատավորների ընտրության գործընթացի վերանայումը` Վենետիկի հանձնաժողովի առաջարկներին համապատասխան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում