ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիան հույս ունի իրականացնել Քաբուլի օդանավակայանի անվտանգության պահպանությունը

Թուրքիան հույս ունի իրականացնել Քաբուլի օդանավակայանի անվտանգության պահպանությունը

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Քաբուլի միջազգային օդանավակայանի անվտանգության ապահովման համար ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակվում են:

Որոշ հարցերի շուրջ արդեն համաձայնություն է ձեռք բերվել անցյալ շաբաթ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ հեռախոսազրույցի ժամանակ՝ հայտնում է Թուրքիայի պետական Anadolu գործակալությունը:

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հրաժարվել է պատասխանել բանակցություններում առաջընթացի մասին հարցին` ասելով, որ դրանք շարունակվում են՝ հայտնում է Ahval-ը: Թուրքիան քաղաքական և ֆինանսական աջակցություն է խնդրել օդանավակայանի անվտանգության ծրագրի համար:

Քաբուլի օդանավակայանի անվտանգության պաշտպանության պատրվակով Անկարան համառորեն ցանկանում է հաստատվել Աֆղանստանում: Մինչդեռ այդ երկրում իշխանության հավակնող թալիբները մերժում են ցանկացած պետության, այդ թվում մահմեդական Թուրքիայի ներկայությունն Աֆղանստանում:  Թալիբանը զգուշացրել է Անկարային՝ չշարունակել զորքերի տեղակայումը, հակառակ դեպքում Թուրքիան կընկալվի որպես զավթիչ տերություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում