ՄՄարիամ Մխիթարյան

Ռոհանին ասել է, որ Իրանը անհրաժեշտության դեպքում կարող է ուրանը հարստացնել մինչև 90%

Ռոհանին ասել է, որ Իրանը անհրաժեշտության դեպքում կարող է ուրանը հարստացնել մինչև 90%

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ իր երկիրը բավական հզորություն ունի ուրանի հարստացումը 90% հասցնելու համար: Այդ մասին չորեքշաբթի հաղորդել է Mehr գործակալությունը:

«Ատոմային էներգիայի մեր կազմակերպությունը կարող է ուրան հարստացնել մինչև 20% և 60%: Եվ եթե մի օր մեր ռեակտորի շահագործման համար անհրաժեշտ լինի մինչև 90% հարստացված ուրան, մենք դա էլ կարտադրենք»,- ասել է նախագահը: Նա ավելացրել է, որ Թեհրանը չի պատրաստվում հրաժարվել նաև Արաքի ծանր ջրի ռեակտորից:

Հունիսի 15-ին Իրանի կառավարության խոսնակ Ալի Ռաբիին ասել է, որ հանրապետությունը հարստացրել է մինչև 20% 108 կգ ուրան:

Ապրիլից սկսած Վիեննայում անցկացվում են բանակցություններ Իրանի և միջազգային «հնգյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան և Ֆրանսիա) միջև՝  նպատակ ունենալով վերականգնել իրանական միջուկային համաձայնագիրը սկզբնական տեսքով. Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների վերացում, Իրանի՝ միջուկային պայմանագրով իր պարտավորությունների կատարում, Միացյալ Նահանգները վերադարձը գործարքին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում