ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ը և ԵՄ-ն ուշադիր հետևում են Վրաստանում ծավալվող իրադարձություններին

ԱՄՆ-ը և ԵՄ-ն ուշադիր հետևում են Վրաստանում ծավալվող իրադարձություններին

ԱՄՆ պետքարտուղարությունը Վրաստանի իշխանություններին կոչ է արել պատասխանատվության ենթարկել հուլիսի 5-ին և 6-ին Թբիլիսիում խաղաղ ցուցարարների և լրագրողների վրա հարձակված անձանց՝ գրում է aliq.ge-ն:

«Մենք Վրաստանի ղեկավարներին և իրավապահ մարմիններին հիշեցնում ենք իրենց պատասխանատվության մասին՝ պաշտպանելու սահմանադրական իրավունքներն իրականացնող յուրաքանչյուր քաղաքացու: Մենք նրանց հիշեցնում ենք լրագրողներին պաշտպանելու իրենց պատասխանատվության մասին»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը:

Լրագրողի հարցին՝ արդյոք ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի՞ Վրաստանի ղեկավարության այն անդամների նկատմամբ, որոնք թույլ են տվել հուլիսի 5-ի բռնության դեպքերը՝ Փրայսն ասել է. «Մենք ունենք մի քանի մեխանիզմ՝ ուղղված մարդու իրավունքների ոտնահարման և բռնության համար պատասխանատուների դեմ: Պատժամիջոցներն այդ մեխանիզմներից մեկն են, բայց առայժմ ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին»:

Բրյուսելում տեղի ունեցած ճեպազրույցում էլ Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պիտեր Ստանոն հայտարարել է, որ Եվրամիությունը Վրաստանի իշխանություններին կոչ է անում թափանցիկ և անկախ հետաքննություն անցկացնել հուլիսի 5-ին ԼԳԲՏ երթի օրը ծեծի ենթարկված օպերատորի մահվան կապակցությամբ:

«Այն, ինչ տեսանք Վրաստանում, իրադարձությունների ծայրահեղ անբարենպաստ զարգացում է, հատկապես օպերատորի մահը: Մենք հայտարարել ենք, որ փոքրամասնություններին պատկանող մարդկանց իրավունքներն ու ազատությունները պետք է հարգվեն»,- ասել է պաշտոնյան՝ տեղեկացնելով, որ ԵՄ-ի և Վրաստանի միջև համագործակցությունը գնահատելիս հաշվի են առնվելու վերջին իրադարձությունները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում