ԱԱրման Գալոյան

Դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ Առուշ Առուշանյանին կալանավորելու թույլտվություն ստանալու համար

Դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ Առուշ Առուշանյանին կալանավորելու թույլտվություն ստանալու համար

ՀՀ գլխավոր դատախազությունը ԿԸՀ միջնորդություն է ներկայացրել «Հայաստան» դաշինքի ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրված Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին անձեռնմխելիությունից զրկելու համար՝ 1lurer.am-ը տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Հիշեցնենք՝ Գորիսի քաղաքապետին 5 հոդվածով մեղադրանք էր առաջադրվել: Բացի դրանից՝ ՔԿ-ն հուլիսի 12-ին տեղեկացրել էր Գորիսի համայնքապետարանում հայտնաբերված առերևույթ չարաշահումների դեպքերի մասին, ինչի կապակցությամբ հարուցվել էր քրեական գործ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում