ՄՄարիամ Մխիթարյան

Թալիբները խոստացել են Աֆղանստանում չվերականգնել իսլամական էմիրությունը

Թալիբները խոստացել են Աֆղանստանում չվերականգնել իսլամական էմիրությունը

ՌԴ արտաքին գործերի նախարարությունը մանրամասներ է հայտնել հուլիսի 8-9-ը Մոսկվայում թալիբների հետ կայացած բանակցություններից՝ հայտնել է РИА Новости-ն: Ռուսական կողմը վերահաստատել է Աֆղանստանում իսլամական էմիրությունը վերականգնելու անընդունելիությունը, «Թալիբանն» էլ համաձայնել է, որ բանակցությունների ընթացքում աֆղանական հակամարտության կողմերը պետք է որոշեն երկրում ապագա կառավարման ձևը:

Նախատեսվել է ստեղծել անցումային կառավարություն՝ դադարեցնել պատերազմը, որպեսզի չփլուզվի պետական ​​կառավարումը: «Թալիբանը», դառնալով Աֆղանստանի նոր, ապագա ղեկավարության մի մասը, պետք է մասնակցի և պատասխանատվություն կրի:

Շարժումն ամենաբարձր մակարդակով երաշխիքներ է տվել Մոսկվային, որ Աֆղանստանի տարածքը չի օգտագործվի երրորդ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի պետությունների դեմ:

Մոսկվան զգուշացրել է, որ «Թալիբանի» կողմից Կենտրոնական Ասիայում Ռուսաստանի դաշնակիցների անվտանգությունը վտանգելու ցանկացած փորձի դեպքում թալիբները մեծ կորուստներ կկրեն: Շարժման ղեկավարությունը երաշխավորել է նաև Ռուսաստանի դիվանագետների անվտանգությունը Աֆղանստանում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում