ԱԱրևիկ Աբելյան

Տեղի է ունեցել Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու նիստը

Տեղի է ունեցել Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու նիստը
Այսօր տեղի է ունեցել Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու նիստը, որը նախագահել է Ստեփանակերտի քաղաքապետը: Ավագանու քննարկմանը ներկայացվել է բուն օրակարգը:
 
Համայնքի բյուջեի 2021 թ. առաջին կիսամյակի կատարման մասին հաղորդում է ներկայացրել քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսաբյուջետային բաժնի պետ Մարատ Համբարձումյանը:  Հաշվետու ժամանակաշրջանի ընդհանուր մուտքերը կազմել են 765951.4 հազ. դրամ, կատարողականը՝ 89 %:
 
Ընդհանուր մուտքերի 26.5 %-ը կազմել են սեփական եկամուտները, որոնց գծով կատարողականը՝ 81 %: Բյուջեի ընդհանուր եկամուտների 73.5 %-ը կազմել է պետական դոտացիան, կատարողականը՝ 92.3 %: Համայնքային բյուջե մուտքագրված այլ եկամուտները կազմել են 7291.4 հազ. դրամ, կատարողականը՝ 32.2 %: Բյուջեի առաջին կիսամյակի ծախսերը ֆինանսավորվել են 764883.2 հազ. դրամի չափով, կատարողականը՝ 88.8 %:
 
Ավագանին որոշել է քաղաքային համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից գումար հատկացնել ավագանու անդամներին՝ ծախսերի փոխհատուցման նպատակով, համաձայնություն տալ համայնքի սեփականությունը հանդիսացող մի շարք բնակելի և ոչ բնակելի տարածքների տնօրինմանը վերաբերող նախագծերին, փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն տալ Գագիկ Իշխանյանին:
 
Եզրափակելով նիստը՝ քաղաքապետ Դավիթ Սարգսյանը ներկաներին կոչ է արել ակտիվություն ցուցաբերել համաքաղաքային խնդիրների կարգավորման գործում:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում