ՄՄերի Եգորյան

Կամերային նվագախումբը կներկայացնի սիրված «Չորս դաշնամուր» խորագրով երեկոն

Կամերային նվագախումբը կներկայացնի սիրված «Չորս դաշնամուր» խորագրով երեկոն

Հայաստանի պետական կամերային նվագախումբը հուլիսի 16-ին՝ ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կներկայանա «Չորս դաշնամուր» խորագրով համերգով: Արդեն իսկ սիրված նախագծի ընթացքում նվագախումբը հանդես կգա գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ:

Համերգին որպես մենակատարներ ելույթ կունենան չորս հանրաճանաչ դաշնակահարներ՝ Էլիան Ռեյեսը (Բելգիա), Քեյ Սաոթոմէն (Ճապոնիա), Լող Ֆավղը Կանը (Ֆրանսիա) և Վահան Մարտիրոսյանը: Չորս դաշնամուրը և նվագախումբը միաժամանակ կներկայանան մեկ բեմում:

Համերգային ծրագրում Խաչատրյանի, Վիվալդիի, Շտրաուսի, Պրոկոֆևի, Բիզեի ստեղծագործություններն են: Նշենք, որ ստեղծագործությունների մեծ մասը մշակված է հատուկ համերգի համար:

«Չորս դաշնամուր` մեկ բեմում» նախագիծն առաջին անգամ Հայաստանում ներկայացվել է 2015 թվականին: Հայաստանում նախագիծը մեծ հաջողություն ունեցավ և կրկնվեց մի քանի անգամ՝ տարբեր դաշնակահարների մասնակցությամբ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում