ԳԳայանե Թամամյան

Մեղրիի նախկին համայնքապետը կալանավորվել է

Մեղրիի նախկին համայնքապետը կալանավորվել է

Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը կալանավորվել է: Տեղեկությունը 1lurer.am-ին հայտնեց ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը:

«Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Միջնորդությունը դատարանի կողմից բավարարվել է, և նա 2 ամսով կալանավորվել է»,- ասաց Թադևոսյանը:   

Մխիթար Զաքարյանը ձերբակալվել էր երեկ:

Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքի հոդվածներով:

Զաքարյանը հրաժարականի մասին հայտարարել էր հուլիսի 9-ին:

Նա «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 17-րդ համարն է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում