ՆՆարե Ոսկանյան

ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության վերաբերյալ

ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության վերաբերյալ

Բարձրագույն դատական խորհուրդը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության վերաբերյալ:

Այն ներկայացրել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ անհամաձայնություն նկատելով Վարդազարյանի ներկայացրած եկամուտների հայտարարագրում: Ռուբեն Վարդազարյանը դարձյալ չէր եկել նիստին, չէր ներկայացրել նաև միջնորդության առնչությամբ լրացուցիչ նյութեր:

«Անցած դատական նիստի ընթացքում արդեն խորհուրդը սպառել էր բոլոր հնարավոր հարցերը, ուսումնասիրել էր ներկայացված նյութերը և իր հարցերն էր տվել նաև հանձնաժողովի նախագահին՝ տիկին Հարությունյանին, ուղղակի, քանի որ լրացուցիչ ոչինչ այլևս ներկայացված չէր, մենք ավարտեցինք դատական պրոցեսը և ամսի 26-ին՝ ժամը 15:00-ին, կհրապարակենք խորհրդի որոշումը»,- ասել է ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը: 

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում