ՄՄարիամ Մխիթարյան

Վրաստանի նորանշանակ փոխվարչապետը լրատվամիջոցներին հորդորել է դադարեցնել մարդկանց ահաբեկելը

Վրաստանի նորանշանակ փոխվարչապետը լրատվամիջոցներին հորդորել է դադարեցնել մարդկանց ահաբեկելը

Փոխվարչապետ Թեյա Ցուլուկիանին վստահ է, որ որոշ քաղաքական ուժեր լրատվամիջոցներն օգտագործում են իրենց նպատակների՝ երկրում իրավիճակը սրելու համար՝ գրում է Sputnik Georgia-ն:

Վրաստանի նորանշանակ փոխվարչապետ, մշակույթի նախարար Թեյա Ցուլուկիանին դիմել է լրատվամիջոցներին և հորդորել նրանց՝ չվախեցնել վրաց ժողովրդին:

«Դադարեցրեք վախեցնել ինձ և այս երկրի բնակիչների մեծ մասին Եվրամիությունով և Ամերիկայով: Մեզ չեք վախեցնի, և մենք չենք փոխի մեր կողմնորոշումը. դա եվրատլանտյան ուղղվածություն է»,- ասել է Ցուլուկիանին ճեպազրույցում:

Փոխվարչապետը լրատվամիջոցների մի մասին մեղադրել է արմատական ​​ընդդիմության հետ համագործակցության և սադրանքների համար:

Ցուլուկիանին լրագրողներին խորհուրդ է տվել նախնական եզրակացություններ չանել «Պիրվելի» հեռուստաընկերության օպերատոր Լեքսո Լաշքարավայի մահվան պատճառների մասին և սպասել փորձաքննության արդյունքներին:

Նա նաև կոչ է արել հասարակությանը լսել և ընդունել կառավարության հայտարարությունները:

«Ընդդիմությունը փորձում է օգտագործել ԼԳԲՏ համայնքը և նրանց շահերը իր նպատակների համար»,- ասել է փոխվարչապետը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում