ԼԼիլիթ Սեդրակյան

Հուլիսի 10-ը՝ 60 վայրկյանում

Հուլիսի 10-ը՝ 60 վայրկյանում

Հայ-վրացական սահմանին Բագրատաշեն-Սադախլո անցակետում մեկնարկել է նոր կամրջի շինարարությունը:

ՀՀ զինված ուժերը չեն կրակել Գեղարքունիքի սահմանագոտու ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ հաղորդում են Հայաստանի Պաշտպանության նախարարությունից:

Հադրութի շրջանում հայտնաբերվել է ևս 3 հայ զինծառայողի աճյուն:

ՍԴ-ն շարունակում է քննել արտահերթ ընտրությունների արդյունքների բողոքարկման դիմումները. ՀՀ նախագահին որպես վկա ներգրավելու Հրայր Թովմասյանի միջնորդությունը երկրորդ անգամ մերժվեց:

Արցախում խոշոր դրամաշնորհային ծրագրեր են մեկնարկում:

Սիրիայի վերաբերյալ բանաձևը Պուտինի ու Բայդենի շփման արդյունք է, Սպիտակ տունն է հաղորդում:

Աշխարհում մոլեգնում են անտառային հրդեհները:

Ֆլորիդայում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասնում է 8 տասնյակի:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 150  նոր դեպք։ Առողջացել է 97, մահացել՝ 2 մարդ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում