ՄՄարիամ Մխիթարյան

Սիրիայի վերաբերյալ բանաձևը Պուտինի ու Բայդենի շփման արդյունք է. Սպիտակ տուն

Սիրիայի վերաբերյալ բանաձևը Պուտինի ու Բայդենի շփման արդյունք է. Սպիտակ տուն

Ամերիկյան կառավարությունը համոզված է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Սիրիայի վերաբերյալ նոր բանաձևի հաստատումը Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի անձնական փոխգործակցության՝ հունիսի 16-ին Ժնևում կայացած նրանց հանդիպման արդյունք է՝ հաղորդում է ТАСС-ը:

Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև էր ընդունել Սիրիայում անդրսահմանային օգնությունը երկարաձգելու մասին: Փաստաթուղթը պատրաստվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իռլանդիայի և Նորվեգիայի համատեղ ջանքերով: Այն 12 ամսով երկարաձգում է Սիրիայի և Թուրքիայի սահմանին գտնվող «Բաբ ալ-Հավա» միակ անցակետի շահագործումը՝ պայմանով, որ վեց ամսից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զեկույց կներկայացնի անդրսահմանային օգնության աշխատանքի մասին:

Թուրքիան ողջունել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որն ըստ Անկարայի՝ կնպաստի Սիրիայում մարդասիրական ճգնաժամի, տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովմանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում