ՄՄարիամ Մխիթարյան

Հայիթին ժամանակավորապես կղեկավարի երկրի Սենատի խոսնակը

Հայիթին ժամանակավորապես կղեկավարի երկրի Սենատի խոսնակը

Հայիթիի Սենատը որոշում է կայացրել իր խոսնակ Ժոզեֆ Լամբերտին նշանակել երկրի ժամանակավոր նախագահ՝ սպանված Ժովենել Մոիզայի փոխարեն: Նշվում է, որ Լամբերտը, որպես ժամանակավոր նախագահ, երդվելու է խորհրդարանում:

Ներկայումս երկիրը ղեկավարում է վարչապետի պաշտոնակատար Կլոդ Ժոզեֆը:

Հայիթիի իշխանությունները ԱՄՆ-ին խնդրել են օգնել նախագահ Մոիզայի սպանության հանգամանքների հետաքննությամբ, ինչպես նաև զորք ուղարկել նախագահի սպանությունից հետո երկրի առանցքային ենթակառուցվածքները պաշտպանելու համար՝ հաղորդում է The New York Times-ը: Հայիթիի իշխանությունները նման խնդրանքով դիմել են նաև ՄԱԿ-ին:

Ըստ Reuters գործակալության՝ ԱՄՆ-ը ներկայումս չի ծրագրում ռազմական օգնություն տրամադրել Հայիթիին: Սպիտակ տան խոսնակն ասել է, որ Միացյալ Նահանգները ՀԴԲ-ի և ներքին անվտանգության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներին անհապաղ կուղարկի Պորտ-օ-Պրենս՝ որոշելու՝ ինչպես օգնել Հայիթիին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում