ՄՄերի Եգորյան

Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարան չի ներկայանա

Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարան չի ներկայանա

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր ՍԴ-ն շարունակում է ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը:

Խորհրդարանի արտահերթ ընտրության արդյունքները վիճարկելու վերաբերյալ միավորված գործով քննությանը hանրապետության նախագահը չի ներկայանա:

Բարձր դատարանը մերժեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին որպես վկա հրավիրելու միջնորդությունը:

Արման Դիլանյան (ՍԴ նախագահ) -  ՍԴ դատավար Հրայր Թովմասյանի՝ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին որպես վկա հրավիրելու վերաբերյալ միջնորդությունը մերժել՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 52-րդ հոդվածով ամրագրվում է դատավարության կողմի՝ որպես վկա հանդես գալու դատավարական ընթացակարգը, մինչդեռ հանրապետության նախագահը սույն գործով կողմի դատավարական կարգավիճակ չունի:

Հիշեցնենք՝ երեկ Հրայր Թովմասյանն առաջարկել է ՍԴ հրավիրել ՀՀ նախագահին: 

Թովմասյանը պնդել էր, որ անձամբ Արմեն Սարգսյանից պետք է պարզել, թե ինչպես է խորհրդարանի արտահերթ ընտրության օրը ընտրվել հունիսի 20-ը: 

«Ես ուզում եմ հանրապետության նախագահից լսել դատարանում, որ իր վրա որևէ ճնշում չի եղել, հարկադրանք չի եղել, և ինքը միանձնյա որոշել, խորհրդակցել և նպատակահարմար է գտել ընտրությունները նշանակել այդ օրը: Հակառակ դեպքում ՍԴ-ն պետք է ինչ-որ կերպ անդրադառնա այդ հարցին»,- ասել էր Հրայր Թովմասյանը:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում