Քրեական գործ կաշառքով վարորդական վկայական տրամադրելու դեպքի առթիվ

Քրեական գործ կաշառքով վարորդական վկայական տրամադրելու դեպքի առթիվ

Կաշառքով վարորդական վկայական տրամադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, մեղադրանք է առաջադրվել 6 անձի, այդ թվում` 2 ոստիկանի: Երևանի բնակիչ Մովսես Մանուկյանը գործարքի է գնացել իր ծանոթ Ժորա Չերքեզյանի հետ, որը խոստացել է 145 հազար դրամի դիմաց վկայականով ապահովել նրան: Մանուկյանը փոշմանել է և այդ մասին տեղեկացրել Ազգային անվտանգության ծառայությանը: Չերքեզյանին ու մյուս միջնորդներին մինչև 3 տարի ազատազրկում է սպառնում, գործարքին մասնակցած 2 ճանապարհային ոստիկաններին՝ 4 տարի: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում