ԳԳոհար Սարգսյան

ՍԴ-ն քննում է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների բողոքարկման դիմումները

ՍԴ-ն քննում է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների բողոքարկման դիմումները

Սահմանադրական դատարանը բանավոր ընթացակարգով քննում է հունիսի 20-ին տեղի ունեցած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքների բողոքարկման դիմումները։

Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումներով գործերը ՍԴ-ում որոշել են միավորել ու քննել նույն նիստում։

Բարձր ատյանը քննության արդյունքում մի քանի որոշում կարող է կայացնել: Առաջին տարբերակով՝ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքով ընդունված որոշումը ՍԴ-ն կարող է թողնել ուժի մեջ, երկրորդ տարբերակով՝ կարող է անվավեր ճանաչել՝ այս դեպքում կամ սահմանելով մանդատների բաշխման նոր կարգ, կամ նշանակելով ընտրությունների երկրորդ փուլ։

Իսկ ընտրության վերջնական արդյունքների մասին որոշումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդունել էր դեռ հունիսի 27-ին, որով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել էր քվեների 53,91 տոկոսը, «Հայաստան» դաշինքը՝ 21,09 տոկոսը, «Պատիվ ունեմ»-ը՝ 5,22-ը:

Ըստ հանձնաժողովի՝ 8-րդ գումարման Ազգային ժողովը կունենա 107 պատգամավոր, որից «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 71, «Հայաստան» դաշինքը՝ 29, անցողիկ շեմը չհաղթահարած, բայց օրենքի ուժով խորհրդարան անցած «Պատիվ ունեմ»-ը՝ 7։

Նորընտիր ԱԺ-ն առաջին նիստը կգումարի ՍԴ որոշումից հետո։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում