ԱԱրևիկ Աբելյան

Արմեն Չարչյանը կմնա կալանքի տակ

Արմեն Չարչյանը կմնա կալանքի տակ

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը կմնա կալանքի տակ:

Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, մերժեց Արմեն Չարչյանի պաշտպանների վերաքննիչ բողոքը: 

Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանը ներկայումս գտնվում է «Վարդաշեն» ՔԿՀ-ում, որտեղ գտնվում է անցած շաբաթ օրվանից:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Չարչյանին կալանավորելու հարցով բողոքի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի հուլիսի 8-ին: 

Հիշեցնենք՝ Արմեն Չարչյանը ձերբակալվել էր «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում:

Հունիսի 23-ին դատարանը բավարարել էր ՀՔԾ քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում