ՄՄերի Եգորյան

Առուշ Առուշանյանը դուրս է եկել ՀՔԾ-ից

Առուշ Առուշանյանը դուրս է եկել ՀՔԾ-ից

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հատուկ քննչական ծառայություն բերման էր ենթարկվել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։ 

Քիչ առաջ Առուշ Առուշանյանն ազատ արձակվեց և դուրս եկավ Հատուկ քննչական ծառայության շենքից:

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց՝ Գորիս համայնքի ղեկավարը ձերբակալված չէ:

«Նա ընդամենը բերման ենթարկվեց հանցանք կատարելու կասկածանքով: Փաստացի հարցաքննվեց վկայի կարգավիճակով, սակայն կասկածի շուրջ, այսինքն՝ փաստացի գտնվում է կասկածյալի կարգավիճակում»,- ասել է փաստաբանը՝ մանրամասնելով, որ խոսքը կաշառքներ տալու փաստի առթիվ հարուցված քրեական գործի մասին է։

Նշենք՝ Առուշ Առուշանյանը Երևանում էր և այսօր մասնակցում էր ի պաշտպանություն Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետիսյանի իրականացվող բողոքի ակցիային:

Հիշեցնենք՝ Քարահունջի վարչական ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում