ՄՄարիամ Մխիթարյան

Պետքարտուղարությունը մտահոգված է մինչև 20% հարստացված մետաղական ուրան արտադրելու իրանական ծրագրերով

Պետքարտուղարությունը մտահոգված է մինչև 20% հարստացված մետաղական ուրան արտադրելու իրանական ծրագրերով

ԱՄՆ պաշտոնյաները մտահոգված են հաղորդագրություններով, որ Իրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը ծանուցել է մինչև 20% հարստացված մետաղական ուրանը որպես ռեակտորի վառելիք օգտագործելու ծրագրի մասին: Հարցի վերաբերյալ պետքարտուղարության անհանգստությունն է փոխանցել գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը:

«Սա Իրանի կողմից ևս մեկ հետքայլ է, հատկապես այն դեպքում, երբ մենք ցույց տվեցինք մեր անկեղծ մտադրությունը և պատրաստակամությունը վերադառնալու միջուկային գործարքին և գտնելու առավել արդյունավետ ու կայուն ուղիներ՝ միջուկային ծրագրի խնդրի հարցում»,- ասել է պետքարտուղարության խոսնակը:

Անդրադառնալով Վիեննայի բանակցություններին՝  Փրայսը հավելել է, որ «Դիվանագիտության պատուհանը բաց է մնում: Մենք շարունակում ենք դիվանագիտական ​​ուղին տեսնել որպես լավագույնը»:

Reuters-ն ավելի վաղ հայտնել էր, որ Իրանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը տեղեկացրել է մետաղական ուրան արտադրելու իր ծրագրերի մասին: Կազմակերպությունը կարծում է, որ նման ուրանի արտադրության գործընթացը, որն օգտագործվում է ռեակտորների համար վառելիքի արտադրության և միջուկային ռումբերի ստեղծման համար, տեղի կունենա մի քանի փուլով:

Մոսկվան, իր հերթին, կապված ուրանի 20% հարստացման Թեհրանի ծրագրերի հետ, Իրանին կոչ է արել լիովին կատարել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ երաշխիքային համաձայնագիրը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ին: ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը նաև նշել է, որ «Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ երաշխիքների համապարփակ համաձայնագրով իրանական միջուկային ծրագրի մշակման գործում ցանկացած գործողություն չի պարունակում ընդհանուր ռիսկեր»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում