Լեւոն Արոնյանը հաջող է մեկնարկել պեկինյան մրցաշարում

Լեւոն Արոնյանը հաջող է մեկնարկել պեկինյան մրցաշարում

Պեկինում մեկնարկած շախմատի hամաշխարհային մտավոր խաղերի ծրագրով արագ շախմատի մրցաշարում կայացել են 7 տուրերից  4-ը։

Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 2.5 միավորով ընթանում է երրորդ հորիզոնականում։ Արոնյանը սեւերով հաղթել է ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին, սպիտակներով ուժեղ է գտնվել լեհ Ռադոսլավ Վոյտաշեկից, սեւերով պարտվել  ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովին, սպիտակներով ոչ-ոքի խաղացել հունգարացի Պետեր Լեկոյի հետ։ Առաջատարը չինացի Վան Հաոն է, ով ունի 3.5 միավոր։

Երկրորդը 3 միավոր վաստակած ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկն է։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում