ՆՆարե Ոսկանյան

Չարչյանին կալանավորելու հարցով բողոքի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի հուլիսի 8-ին

Չարչյանին կալանավորելու հարցով բողոքի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի հուլիսի 8-ին

Վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ` «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանների բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու: Որոշումը կհրապարակվի հուլիսի 8-ին՝ ժամը 11-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

Հիշեցնենք՝  Արմեն Չարչյանը ձերբակալվել էր «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում: Հունիսի 23-ին դատարանը բավարարել էր ՀՔԾ քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում