ԱԱրևիկ Աբելյան

«Ուրարտու» ՖԱ-ի անձնակազմն արդեն Սլովենիայում է

«Ուրարտու» ՖԱ-ի անձնակազմն արդեն Սլովենիայում է

Հուլիսի 5-ին «Ուրարտուն» Երևան-Մարիբոր ուղիղ չվերթով մեկնեց Սլովենիա, որտեղ հուլիսի 8-ին ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում ուժերը կչափի «Մարիբորի» հետ։ 

Ինչպես հայտնում է ակումբի լրատվության բաժինը, թիմի անձնակազմն արդեն Սլովենիայում է և վաղն առաջին մարզումը կանցկացնի։

Հիշեցնենք, որ «Ուրարտուն» Սլովենիա է մեկնել 24 ֆուտբոլիստով։ Վնասվածքի պատճառով Մարիբոր չեն մեկնել Արսեն Բեգլարյանն ու Ջոնել Դեսիրեն։

«Մարիբոր»-«Ուրարտու» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 8-ին՝ Սլովենիայի «Լյուդսկի վրտ» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։ 
 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում