ՀՀայկարամ Նահապետյան

Հունիսին Երևանից Արցախ է մեկնել 3782 արցախցի

Հունիսին Երևանից Արցախ է մեկնել 3782 արցախցի

Երևանից դեպի Ստեփանակերտ անվճար ուղևորվող ավտոբուսներով 2021 թ. հունիս ամսին Արցախ է մեկնել 3782 արցախցի, որոնց ուղևորափոխադրման համար տրամադրվել է 86 ավտոբուս։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբը:

«Հիշեցնում ենք, որ դեպի Արցախ ուղևորվող երթուղայինները հունիսի 28-ից աշխատում են նոր ռեժիմով։

Անհրաժեշտ է նախապես հերթագրվել՝ զանգահարելով 010 56-53-70 հեռախոսահամարով:

 

Հունիսի վերջին օրերին՝ հունիսի 29-ին և 30-ին, գրանցվել է, համապատասխանաբար, 95 և 130 զանգ»,- հայտնում են օպերատիվ շտաբից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում