ՄՄարիամ Մխիթարյան

Կանադայի արևմուտքում անտառային հրդեհների թիվը հասել է 180-ի

Կանադայի արևմուտքում անտառային հրդեհների թիվը հասել է 180-ի

Կանադայի արևմտյան Բրիտանական Կոլումբիա նահանգում անոմալ շոգից առաջացած անտառային հրդեհների թիվը վերջին 24 ժամվա ընթացքում 136-ից հասել է 180-ի՝ հայտնում է ТАСС-ը:

Հրդեհի մարմանը մասնակցում է ավելի քան 3 հազար մարդ, ավիացիա և հատուկ տեխնիկա: Կանադական ուժերի 350 զինվոր և սպա երկուշաբթի կժամանեն տարածաշրջան՝ օգնելու հրդեհների մարմանը: Այրված տարածքը գերազանցում է 79 հազար հեկտարը: Ավելի քան 1.3 հազար տան բնակիչներ տարհանման հրաման են ստացել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ անտառային հրդեհները գրեթե ամբողջությամբ ոչնչացրել են Լութոն փոքր բնակավայրը, որտեղ անցյալ շաբաթ գրանցվել էր Կանադայի պատմության մեջ ռեկորդային ջերմաստիճան՝ 49,6 աստիճան տաքություն: Մոտ հազար բնակիչ կարողացել էր լքել ավանը, երկու մարդ զոհվել էր հրդեհի պատճառով:

Հունիսի վերջում Կանադայի մի շարք շրջաններում անոմալ շոգ սկսվեց, որից առավել տուժեց Բրիտանական Կոլումբիան: Հուլիսի 2-ին ստացված տեղեկության համաձայն՝ ջերմային ալիքից այստեղ 720 մարդ է մահացել:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում