ԱԱրման Գալոյան

Իշխան Սաղաթելյանը վերընտրվել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ

Իշխան Սաղաթելյանը վերընտրվել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ

Հուլիսի 2-4-ը Երևանում տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի 24-րդ Գերագույն Ժողովը:

Ժողովը քննել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի 2019-2021 թվականների գործունեությունը, կատարել գնահատումներ։ Ժողովի ընթացքում մանրակրկիտ քննարկվել է երկրում ստեղծված քաղաքական, անվտանգային, սոցիալ-տնտեսական, բարոյա-հոգեբանական վիճակը։

Հաստատվել են ՀՅԴ Հայաստանի կազմակերպության առաջիկա երկու տարիների գործունեության սկզբունքները, առաջնահերթություններն ու անելիքները։

Գերագույն ժողովի ավարտին ընտրվել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին՝ հետևյալ կազմով. Իշխան Սաղաթելյան, Սիմոն Սիմոնյան, Լիլիթ Գալստյան, Արծվիկ Մինասյան, Միքայել Մանուկյան, Տարոն Տոնոյան, Աշոտ Սիմոնյան, Հակոբ Մաթիլյան, Իգոր Սարգսյան, Արգիշտի Գևորգյան, Սուրեն Մանուկյան, Բագրատ Եսայան, Պետրոս Մեղրյան։

Գերագույն մարմնի անդրանիկ նիստում ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ է վերընտրվել Իշխան Սաղաթելյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում