ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանը Ազգային անվտանգության նոր ռազմավարություն ունի

Ռուսաստանը Ազգային անվտանգության նոր ռազմավարություն ունի

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրերս հաստատել է Ազգային անվտանգության ռազմավարությունը, որի նախաբանում նշված է, որ «Միայն ուժեղ պետության և մարդկային բարեկեցության ներդաշնակ համադրությունը կապահովի արդար հասարակության ձևավորումն ու Ռուսաստանի բարգավաճումը»:

Փաստաթղթում ընդգծվում է, որ «ռազմավարությունը հիմնված է Ռուսաստանի ազգային անվտանգության և երկրի սոցիալ-տնտեսական զարգացման անքակտելի փոխկապակցվածության և փոխկախվածության վրա»:

Նշվում է, որ «որոշ երկրների գործողություններն ուղղված են ԱՊՀ-ում կազմալուծման գործընթացների հրահրմանը, որի նպատակն է խարխլել Ռուսաստանի կապերն իր ավանդական դաշնակիցների հետ»: Ընդգծվում է, որ մի շարք պետություններ Ռուսաստանին անվանում են սպառնալիք և նույնիսկ ռազմական հակառակորդ:

Ըստ փաստթղթղի՝ մեծանում է վտանգը, որ զինված բախումները վերաճում են տեղական և տարածաշրջանային պատերազմների, այդ թվում՝ միջուկային տերությունների մասնակցությամբ: Տիեզերական և տեղեկատվական տարածքները վերածվում են ռազմական գործողությունների նոր ոլորտների:

Փաստաթղթում ընդգծված է, որ երկրի դեմ օտարերկրյա պետությունների անբարյացակամ գործողությունների, այդ թվում՝ պատժամիջոցների կիրառման դեպքում, Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում կիրառել համաչափ և ոչ համաչափ միջոցառումներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում